Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութեր


Հարեվաններ


Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութերի նույնիսկ չնչին մասը։

Նրա խոսքով՝ իրանական կողմն այդ մասին տեղեկացրել է նաև ռուս գործընկերներին՝ ընդգծելով, որ հարստացված նյութերը կմնան Իրանում և կօգտագործվեն երկրի կարիքների համար։

«Մեզ հարստացված միջուկային նյութեր են անհրաժեշտ միջուկային էներգիայով աշխատող նավեր և սուզանավեր նախագծելու համար»,- հայտարարել է Ռեզային։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *