Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան


Հայաստան


Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արաբկիր վարչական շրջանի շուկային հարակից տարածքում՝ Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ապամոնտաժել ենք կրպակաշարը, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել էին։

Ազատված տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ենք, փոխելու ենք մայթերի ծածկույթը, վերգետնյա մալուխներն անցկացնելու ենք ստորգետնյա եղանակով՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր երևանցիների համար»,- գրել է քաղաքապետը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *