Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու հարցը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարին դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նույն թվականից հանրապետությունը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպության բյուջե։ Միևնույն ժամանակ, պաշտոնապես Երևանը շարունակում է մնալ կազմակերպության անդամ։
Նոյեմբերի 11-ին Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ հանրապետությունը մի քանի տարի շարունակ չի կատարել կազմակերպության հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Երևանը զրկվել է նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից։
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր չէ հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացմանը։ Նրա խոսքով՝ Երևանը միավորումից դուրս գալու մասին պաշտոնական դիմում չի ներկայացրել։