Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցների որոշմամբ Հայաստանը զրկվել է կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
     «Թեման քննարկվել է, որոշում է ընդունվել… Առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել … ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», – ասել է Պեսկովը «Յունաշև Live» տելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում։
     Ավելի վաղ հայտնել էինք նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվում է չորեքշաբթի Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *