Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր են ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացվում է չորեքշաբթի օրը Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Գագաթնաժողովին առաջին անգամ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար մասնակցում էր նաև Թաալաթբեկ Մասադիկովը։ Որպես հյուրեր հրավիրված են ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։