ՀԱՊԿ երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունն արտակարգ իրավիճակներին արձագանքելու ուղղությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները մտադիր են ուժեղացնել համագործակցությունը արտակարգ իրավիճակներին արձագանքելիս։ Այս մասին ասվում է կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հաստատում ենք արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց արձագանքման և հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությունը փուլ առ փուլ բարձրացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մեխանիզմներն ամրապնդելու, ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնների միջև տեղեկատվության փոխանակումը զարգացնելու, ինչպես նաև համապատասխան գիտական և կրթական հաստատությունների միջև համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը», – նշված է փաստաթղթում։

ՀԱՊԿ երկրներն անհանգստություն են հայտնել իրենց սահմաններին այլ կոալիցիաների ռազմական ենթակառուցվածքների մոտեցման կապակցությամբ։

«Մտահոգություն ենք հայտնում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին առանձին պետությունների և այլ ռազմական դաշինքների ու կոալիցիաների անդամ երկրների ռազմավարական ենթակառուցվածքների մոտեցման հետ կապված սպառնալիքների և ռազմավարական ռիսկերի սրման կապակցությամբ», – նշվում է փաստաթղթում։

ՀԱՊԿ երկրները նաև ընդգծել են զորքերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման ինտենսիվության պահպանման կարևորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *