Քուշները և Ուիթքոֆը նոյեմբերի 12-ին Մոսկվա կմեկնեն

Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ինքը և Սթիվ Ոիթքոֆը նոյեմբերի 12-ին կմեկնեն Մոսկվա:

«Սթիվը և ես վաղը կմեկնենք Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու այսօր քննարկված թեմաները և փորձելու առաջընթաց գրանցել մեր քննարկած որոշ հարցերի շուրջ»,- ասել է նա Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո։

Քուշները հավելել է, որ Մոսկվայից հետո նրանք կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ՝ «ավելի մանրամասն մշակելու որոշ գաղափարներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *