Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կհանդիպեն Պուտինի, ապա Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Կողմերը կքննարկեն այսօր կայացած բանակցությունների արդյունքները և հակամարտության կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի հնարավորությունները։

Օրակարգում են նաև մարդասիրական հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև բանակցություններին Եվրոպայի հնարավոր ներգրավումը։

Պուտինի հետ հանդիպումից հետո ամերիկացի ներկայացուցիչները կմեկնեն Դուբլին, որտեղ բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինի հանդիպումը ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա նոյեմբերի 12-ի օրվա առաջին կեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *