Ռուսաստանը կոչ է արել Իսրայելին միջոցներ ձեռնարկել՝ Գազայում իրավիճակի վատթարացումը կանխելու համար

Ռուսաստանը կոչ է անում իսրայելական կողմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, մարդասիրական հասանելիությունը վերականգնելու համար և ապահովելու անհրաժեշտ օգնության մատակարարումը բոլոր կարիքավորներին»,- հայտարարել է դիվանագետը։

Զախարովան մանրամասնել է, որ ներկայումս «խմելու ջրի, սննդի, վառելիքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի սուր պակաս կա»։

«Բժշկական հաստատություններն ու կոմունալ ծառայությունները գրեթե ամբողջությամբ կաթվածահար են»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *