Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նոր քննարկումներ են առաջացրել։ Ի՞նչ նշանակություն ուներ միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար, և ի՞նչ դեր էր այն խաղում Հայաստանի ու Սփյուռքի միջև կապի պահպանման գործում։
Արդյո՞ք ճանաչման հարցը միայն Հայաստանի պատմական պահանջն էր, թե՞ այն նաև հնարավորություն էր տալիս այլ պետություններին՝ սեփական քաղաքական և ազգային շահերից ելնելով, բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը և կոչ անել Թուրքիային ընդունել պատմական պատասխանատվությունը։