Քուշները հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպացիների մասնակցության անհրաժեշտության մասին

ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ Վաշինգտոնում ցանկանում են եվրոպացիներին ներգրավել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

«Մեզ անհրաժեշտ է, որ եվրոպացիները լինեն բանակցությունների սեղանի շուրջ», – հայտարարել է Քուշները Politico թերթին՝ մեկնաբանելով Աբու Դաբիում ավարտված եռակողմ բանակցությունները։

Հատուկ բանագնացի խոսքով՝ Վաշինգտոնը բազմիցս ասել է Մոսկվային, որ եվրոպացիների մասնակցությունն անհրաժեշտ է։

«Եթե Եվրոպան կարողանար ընտրել մեկ մարդու, որը կխոսեր իր անունից, դա ավելի մեծ ձեռքբերում կլիներ, քան ռուսներին համոզելը՝ եվրոպացիներին ներգրավելու բանակցային գործընթացում», – նշել է նա։

Մինչդեռ պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կարևորագույն հարցերից մեկն այն է, թե որքանով են եվրոպական անվտանգության շուրջ բանակցությունները կապված լինելու Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների հետ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *