Խաղաղության հույս՝ Մոսկվայում․ Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Պուտինի հետ բանակցելու

Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի է մոտեցել։

«Հուսով եմ՝ այո», – ասել է Ուիթքոֆը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄԷ մայրաքաղաքում կայացած բանակցությունները մոտեցրել են խաղաղ կարգավորմանը։

Նրա խոսքերը մեջբերել է «Վեստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա: Նրանք հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *