Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից և ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից՝ հայտարարել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամները նաև նպատակահարմար են համարում սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ այն փաստաթղթերին, որոնք փակ բնույթ են կրում։
Դեռ 2024 թվականին Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին և դադարել վճարել անդամավճարները։