
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Ադրբեջանի դեսպանի գլխավոր հավակնորդներից Արմեն Գրիգորյանը մեկ հոդված ունի գրելու՝ Քրեական օրենսգիրք․ հոդված 418:
Եվ այդ հոդվածում պետք է ներկայացնի, թե ինքն ու իր իշխանական գործընկերներն ինչպես են արտաքին քաղաքական ղումարբազության արդյունքում ավերել Հայաստանի անվտանգային համակարգը, հանգեցրել Արցախի ամբողջական կորստին»: