Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։

Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *