Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հնչեցվող՝ չինական լրտեսության մասին մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկրի տեխնոլոգիական առաջընթացը հիմնված է սեփական նորարարությունների և միջազգային համագործակցության, այլ ոչ թե լրտեսության վրա։
Այս մասին հինգշաբթի Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը՝ մեկնաբանելով Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ ստեղծված իրավիճակը։
«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի այսպես կոչված չինական լրտեսության մասին պատմությունների հորինումը՝ դրանք օգտագործելով որպես տեխնոլոգիական սահմանափակումներ կիրառելու պատրվակ», – ասել է Մաո Նինը։ Նրա խոսքով՝ Չինաստանի գիտական առաջընթացը հիմնված է անկախ նորարարությունների և բաց համագործակցության վրա։