
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիկին Գալյան, իրականությունն իսկապես դաժան է։ Բայց դուք արդարադատության նախարարն եք։ Այդ դեպքում ինչո՞ւ արդարադատություն չկա։ Ինչո՞ւ են մարդկանց քաղաքական հայացքների համար դատում, ինչո՞ւ են մարդիկ հայտնվում բանտերում, և ինչո՞ւ են ոմանք նույնիսկ մահանում կալանավայրերում։
Իրականությունը մեկն է․ այսօր դուք եք իշխանության, բայց մի օր դուք էլ եք դառնալու նախկին իշխանություն։ Եվ այնպես, ինչպես այսօր նախկինների նկատմամբ գործեր եք հարուցում ու փորձում վարկաբեկել նրանց, վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ։
Համակերպվեք այդ իրականության հետ։ Պաշտոնները հավերժ չեն, իսկ յուրաքանչյուր մարդ մի օր պետք է պատասխան տա իր արածների համար»։