Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց

Հայաստանի նախագահի, վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու վերաբերյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի կայացել։

Նախագծի հիմնական զեկուցողը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, չի ներկայացել հանձնաժողովի նիստին։

Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը փոխվարչապետի բացակայության պատճառների մասին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ նախագծի քննարկման պատրաստ լինելու դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացվեն հանրությունն ու հանձնաժողովի անդամները։

Հիշեցնենք, որ կառավարության շրջանառության մեջ դրած նախագծով նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, Ազգային ժողովի պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Որոշ պաշտոնների դեպքում նախատեսվող բարձրացումը կարող է հասնել գրեթե կրկնակի չափի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *