Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն


Հայաստան


Գործադիրի որոշմամբ՝ Արդարադատության նախարարության «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղում կստեղծվեն աշխատանքային նորմալ պայմաններ և հնարավորություն կստեղծվի պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը։

Ըստ հիմնավորման՝ Ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղն իր գործունեությունը ծավալում է Արտաշատ համայնքի կողմից տրամադրված 986,2 քմ տարածքով շենքում։

Մասնաճյուղի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, չկան ջեռուցման համակարգ, սանիտարահիգիենիկ, ջերմախոնավային և անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ, ինչի պատճառով հնարավոր չէ պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը և քաղաքացիների սպասարկումը, ինչպես նաև աշխատակիցների համար ստեղծել աշխատանքային բավարար պայմաններ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *