Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ Սրբազանի հասցեին․ փաստաբան

Այսօր դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ Սրբազանի հասցեին, գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Ակնկալում եմ, որ Հայկ Հովհաննիսյանը կվերանայի իր վարքագիծը ու հրապարակային ներողություն կխնդրի Բագրատ Սրբազանից»,– նշել է նա։

Հիշեցնենք՝ այսօր 18 արդարների գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում «մերկապարանոց» որակեց Բագրատ Սրբազանի խոսքը։ 

«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ասում է, չի նշանակում, որ նա ասելիք ունի, այն հիմնավոր է, կամ իմաստ ունի։ Ես կողմ չեմ մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություն անելուն նիստերի դահլիճում»,-ասաց դատախազը։

«Սա վիրավորանք չէ՞։ Մերկապարանոցը ձեր արածն է ամբողջ, ասելիք չունեք։ Գողակա՞ն ես, այ տղա, այ խուժան, դուք կամ գողական եք, կամ խուլիգան եք, կամ խուժան, որոշեք, թե որն եք»,-արձագանքեց Բագրատ Սրբազանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *