Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս


Սպորտ


«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, կարծես թե, թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս, իսկ մթնոլորտը ակումբի ներսու։ շատ հեռու է առողջ լինելուց։

Daily Mail-ի տեղեկություններով՝ Լիսանդրո Մարտինեսն ու Յուրի Տիլեմանսը վիճաբանել են Մանչեսթեր վերադարձող ինքնաթիռում՝ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո։

​Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մարտինեսի պայթյունավտանգ հետխաղային հարցազրույցից հետո, որի ընթացքում արգենտինացի պաշտպանը բացահայտ քննադատության էր ենթարկել ՄՅՈՒ-ի ամառային տրանսֆերային քաղաքականությունը։ Նա կասկածի տակ էր դրել ակումբի ղեկավարության և տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսի իրավասությունը՝ պնդելով, որ թիմին անհապաղ նոր համալրումներ են հարկավոր ամենաբարձր մակարդակում մրցունակ մնալու համար։


​Ավելի վաղ Sky Sports-ը և The Guardian-ն առանձին-առանձին հայտնել էին, որ խաղընկերներից մեկը նախատել էր Մարտինեսին այդ մեկնաբանությունների համար՝ մինչև հետադարձ թռիչքը։ Այդուհանդերձ, պարբերականներից ոչ մեկը չէր նշել միջադեպին մասնակցած ֆուտբոլիստի անունը։

​Հատկանշական է, որ հանդիպումից անմիջապես հետո Մարտինեսի սկանդալային հայտարարությունների մասին հարցրել էին նաև Յուրի Տիլեմանսին, սակայն նա հրաժարվել էր մեկնաբանություններ տալ և չէր սատարել ակումբակցին։ Փոխարենը՝ բելգիացի կիսապաշտպանն ընդգծել էր քրտնաջան աշխատանքը շարունակելու և թիմում միասնությունը պահպանելու կարևորությունը։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *