Եվրոպան վերջին ուժերով փորձում է խաղաղության տրամադրվածություն ցուցադրել, սակայն միաժամանակ հայտարարում է Ուկրաինայում զորախումբ տեղակայելու մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպացիների գործողություններն ու հայտարարություններն իսկապես բավականին հակասական են։ Մի կողմից՝ նրանք վերջին ուժերով փորձում են խոսքով խաղաղության ինչ-որ տրամադրվածություն ցուցադրել, սակայն մյուս կողմից՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը հայտարարում են, որ պատրաստվում են զորախումբ տեղակայել Ուկրաինայում», – Առաջին ալիքին տված մեկնաբանությունում ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ արևմտյան ռազմական զորախմբի տեղակայումը Ուկրաինայում կնշանակի պատերազմի շարունակություն՝ ընդ որում՝ ավելի լայն մասշտաբներով։
Պեսկովը նաև հաստատել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կհայտնի Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մանրամասները։