
Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զգալիորեն զարգացրել է հրթիռների մշակման փորձը և ունակ է մեծացնել դրանց հեռահարությունը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարի խորհրդական Ալի Բիլալին։
«ԱՄՆ-ի հետ վերջին ռազմական դիմակայությունն օգնեց Իրանին հարստացնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման փորձը, ինչպես նաև փորձարկել մարտական համակարգերն ու բարձրացնել դրանց արդյունավետությունը»,- ասել է Բալալին։
Նա պատմել է Թեհրանում անցկացվող ցուցահանդեսի մասին, որը կազմակերպվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի շաբաթվա կապակցությամբ։
«Այնտեղ ներկայացված սպառազինությունը ներառում է 2-3,5 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնց թռիչքի տևողությունը հասնում է մինչև 30 ժամի։ Ներկայացված են նաև հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, ինչպես նաև արբանյակների համար նախատեսված կրող հրթիռներ, որոնք կարող են բարձրանալ Երկրի մակերևույթից մինչև 500 կիլոմետր բարձրություն»,- ասել է Բալալին։
«Մենք հնարավորություն ունենք մեր հրթիռները հասցնելու մեր կողմից որոշված ցանկացած կետի կամ թիրախի»,- նշել է զինվորականը։