Թուրքիայի Մալաթիայի նահանգում S-70 տիպի ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Եշիլյուրթ շրջանի Սամանքյոյ բնակավայրի տարածքում։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառով է ուղղաթիռն ընկել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են օդանավի բեկորները, անմիջապես սկսվել է որոնողափրկարարական գործողություն։