Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանը․ հայտնում են Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից։
«Հայկական բալետի և պարարվեստի պատմության մեջ իր անջնջելի հետքը թողած անվանի պարուսույցը մի ամբողջ ստեղծագործական կյանք նվիրել է ազգային պարարվեստի զարգացմանը, պահպանմանն ու հանրահռչակմանը։
Նորայր Մեհրաբյանի ստեղծագործական ուղին սերտորեն կապված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ, որի բեմում նա հանդես է եկել որպես բալետի արտիստ՝ մարմնավորելով բազմաթիվ հիշարժան կերպարներ, իսկ հետագայում ղեկավարել թատրոնի բալետային թատերախումբը։
Նրա հիմնադրած «Բարեկամություն» պետական համույթը, բեմադրական հարուստ ժառանգությունն ու սերունդներին փոխանցած մասնագիտական արժեքները մնայուն տեղ ունեն հայ մշակույթի պատմության մեջ»,- հայտնում են թատրոնից։