Քենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մերձակայքում կառուցվող շենքի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի Citizen TV հեռուստաալիքին։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Մլոլոնգո շրջանում՝ արագընթաց երկաթուղու Նայրոբի–Մոմբասա երթուղու վերջնակայարանի մոտ։

Փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդ, տուժածների թիվը չի հստակեցվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *