Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի


Հայաստան


Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով, ինչպես նաև Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

Երեւանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է ձեր ներողամտությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *