Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում


Աշխարհ


Աֆղանստանում Թալիբանի իշխանությունները սահմանափակում են տղամարդ բժիշկների կողմից կանանց բուժումը։ Արգելքը, որը գործում է երկրի մի շարք նահանգներում, վերաբերում է նույնիսկ շտապ բժշկական օգնությանը։ Բժիշկներին սպառնում են ազատազրկմամբ՝ կին պացիենտներ ընդունելու համար։

The Guardian-ի և Zan Times-ի հետաքննության համաձայն՝ կանայք հաճախ ստիպված են լինում հրաժարվել բուժումից կամ դիմել ոչ որակավորված մասնագետների։ Որոշ դեպքերում տղամարդ բժիշկները կարող են զննել կանանց միայն տղամարդ ազգականի ներկայությամբ։

Իրավիճակն ավելի է բարդանում կին բժիշկների պակասի պատճառով։ 2024 թվականի դեկտեմբերից կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում, իսկ բուժհաստատություններում աշխատելու նրանց հնարավորությունները նույնպես սահմանափակված են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *