Պետդումայում պարզաբանել են՝ ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ՀԱՊԿ-ում իր քվեարկության իրավունքը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի քվեարկության իրավունքը կարող է վերականգնվել, եթե Երևանը վերադառնա կազմակերպության աշխատանքներին։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մասնակցի կազմակերպության հանդիպումներին, համաժողովներին և խորհրդարանական ֆորումներին, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների հետ համատեղ զորավարժություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *