Դուբլինում Եվրոպայի անվտանգության սկզբունքների հռչակագիր է ստորագրվել. Հայաստանը և Ադրբեջանը չեն միացել

Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ստորագրվել է Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքների վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթին միացել են 40 եվրոպական երկրներ, սակայն գագաթնաժողովին մասնակցող Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել այն։

Հռչակագրով մասնակից երկրները դատապարտել են Ռուսաստանի հիբրիդային գործողությունները և վերահաստատել աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն չի միացել գագաթնաժողովի երեք փաստաթղթերի, քանի որ դրանք լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ են նախատեսում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը գագաթնաժողովին մասնակցում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և համագործակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Հայաստանի՝ հռչակագրին չմիանալու պատճառների վերաբերյալ առանձին պարզաբանում չի ներկայացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *