Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը չի կարող լինել Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը, քանի որ, անկախ նրանից, թե ով ինչ է ասում, Ռուսաստանը՝ որպես եվրասիական երկիր, դեռևս Եվրոպայի անբաժանելի մասն է», – ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։