Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Ադրբեջանում մեկնարկել է «Eternity-2026» համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Նշենք, որ այն զորավարժության տեսակ է, որի ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 200 մարդ երեք երկրից։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը:

Նպատակն է զարգացնել երեք երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի անվտանգությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների տարածքով անցնող բնական պաշարների տեղափոխման համար օգտագործվող հաղորդուղիների անվտանգությանը։ Քննարկվելու են էներգակիրների և այլ բնական պաշարների տեղափոխման ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ մեթոդները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *