Նիդեռլանդների թագուհին ցամաքային զորքերի պահեստազորի փոխգնդապետի կոչում է ստացել

Նիդեռլանդների թագուհի Մաքսիման ռազմական պատրաստությունն ավարտելուց հետո դարձել է պահեստազորի սպա՝ ցամաքային զորքերի փոխգնդապետի կոչումով։ Նա ծառայելու է որպես շտաբի սպա, ուրբաթ հայտնել է Թագավորական արքունիքը։

«Նիդեռլանդների թագուհի Մաքսիման պահեստազորի ևս 23 սպաների հետ երդում է տվել ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յան Սվիլենսին։ Պահեստազորային ռազմական պատրաստությունն ավարտելուց և երդում տալուց հետո նա ցամաքային զորքերի փոխգնդապետի կոչում է ստացել»,- ասվում է Թագավորական տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ Նիդեռլանդների հարավում գտնվող Բրեդա քաղաքի Թագավորական ռազմական ակադեմիայում։

2026 թվականի սկզբին թագուհի Մաքսիման կամավոր գրանցվել է պահեստազորում և սկսել ռազմական պատրաստությունը։ Ուսուցումը ներառել է տեսական և գործնական պարապմունքներ, դրանց թվում՝ հիմնական ռազմական հմտությունների յուրացում։ Պատրաստության վերջին փուլերը նա ավարտել է չորեքշաբթի։

Նիդեռլանդների թագավորի կինն ընդգրկվել է Թագավորի ռազմական տան կազմում և Նիդեռլանդների թագավորական ցամաքային բանակում շտաբի սպայի պարտականություններ է կատարելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *