Բելոռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Դուբլինում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհակալություն հայտնել նրան՝ Երևանում կայացած նախորդ գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստանում ջերմ ընդունելության համար։
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»,- գրել է Տիխանովսկայան։
Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Երևանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ այդ երկրի իշխանությունների հարցումների հիման վրա։