Քուշներն ու Ուիթքոֆը մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստմանը

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, աշխատում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին։

Նրա խոսքով՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո կողմերին հաջողվել է ապահովել եվրոպացի գործընկերների ներգրավումը հետագա խորհրդակցություններին և սկսել պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման նախապատրաստումը։

Նշենք, որ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ուիթքոֆի և Քուշների այցից հետո, որի ընթացքում նրանք հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների լայնածավալ փոխանակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *