ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն աշխատում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ուղղությամբ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն աշխատում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլիի խոսքով՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո կողմերն ապահովել են եվրոպացի գործընկերների ներգրավումը հետագա խորհրդակցություններին և ձեռնամուխ են եղել պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման նախապատրաստմանը։

Նշենք, որ նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում կայացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ուիթքոֆի և Քուշների այցից հետո, որի ընթացքում նրանք հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների լայնածավալ փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *