Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին, հայտնել է Երևանում ԻԻՀ դեսպանությունը։
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանում Իրանի նախկին դեսպան Էսֆահանիի հարգարժան ընտանիքին և երկրի դիվանագիտական հանրությանը՝ նրա մահվան կապակցությամբ»,– ասվում է X սոցիալական ցանցում դիվանագիտական ներկայացուցչության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1994-1998 թվականներին։
سفارت جمهوری اسلامی ایران در ارمنستان، درگذشت حمیدرضا نیک کار اصفهانی، سفیر اسبق جمهوری اسلامی ایران در ارمنستان را به خانواده محترم ایشان و جامعه دیپلماتیک کشور تسلیت می گوید.
خدمات ایشان در وزارت امور خارجه و در ارتقاء روابط جمهوری اسلامی ایران و جمهوری ارمنستان فراموش نخواهد شد.— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) November 13, 2026