Թուրքիայում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա քաղաքում գտնվող Habaş Demir-Çelik մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։

Ինչպես հայտնում է պարբերականը, փրկարարները հայտնաբերել են աշխատակից Բարիշ Գյունեյի մարմինը։

Նոյեմբերի 9-ին Իզմիրի Habaş Demir-Çelik երկաթի և պողպատի գործարանում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։

Նահանգապետարանի նախնական գնահատմամբ՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ հալված պողպատի ձուլման ժամանակ, երբ ամբարձիչը պոկվել և ընկել է էլեկտրաղեղային վառարանի մեջ։ HABAŞ ընկերությունն իր հերթին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային սպասարկման ընթացքում։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Մենեմենի դատախազությունը քննություն է սկսել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է չորս դատախազ, իսկ փորձագետներն ուսումնասիրում են դեպքի վայրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *