«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80 տոկոսը կստանան այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարության խաղողի մթերման համար սահմանված սուբսիդիան ստանան։

Մինչդեռ նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես, մյուս կեսը որոշ ժամանակ անց։ Ե՞րբ է նախարարությունը սուբսիդիան տրամադրելու մասնավորին․ մեր հարցին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խաղողի համար հատուկ ծրագիր չունեն։

Մեր տեղեկություններով, նախարարությունը սուբսիդավորում է կոնյակի համար, հետեւաբար՝ խաղողագործները պետք է այնքան սպասեն, որ մասնավորն իրենց խաղողից կոնյակ ստանա, դա արտահանի, ապա արտահանման ծավալ ներկայացնի նախարարությանը, որ սուբսիդիա ստանան։ Իսկ կկարողանա՞ն արդյոք արտահանել` դժվար է ասել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *