
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա էլ սկսեցինք քաղաքական ռեալիզմից խոսել, բայց լավ կլինի, որ նախքան ռեալիզմի մասին խոսելը, կամ realpolitik տերմինը կիրառելը կարդաք առնվազն երեք հեղինակների` Հանս Մորգենթաու (դասական ռեալիզմ), Քենեթ Ուոլթս (նեոռեալիզմ), Միրշայմեր (հարձակողական (Offensive) ռեալիզմ):
Իհարկե, ռեալիզմի դպրոցի հսկայական գրականություն կա, բայց գոնե այս երեք հեղինակներին կարդացեք, որպեսզի ձեր պատկերացրած ռեալիզմը գոնե մոտենա իրական տեսությանը, և ձեր հետ քննարկելու բան լինի։
Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել, դատողություններ անել, առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին…»: