
ԱԺԲ անդամ Արա Պապյանը Բևեռի յութուբյան ալիքում խոսել է քաղաքական զարգացումների ու ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին՝ նշելով հետևյալը․ «Հիմնավոր խոսակցությունները, որ նրան պատրաստում են՝ այլընտրանք, վաղուց էր, առնվազն 2-3 տարվա խոսակցություն է։ Գրիգորյանը, թեև ՔՊ անդամ է, բայց բուն միջուկից չէ․․․ Փաշինյանն արդեն և՛ ներսում, և՛ դրսում կորցրել է վստահությունը։ Էս մարդը բացառիկ պատեհապաշտ ա, բոլորին խոստանում է ինչ-որ բաներ, մարդիկ սկզբից լուրջ էին ընդունում, հիմա հասկանում են։ Էսպես ա, եթե դառնում է իշխանափոխությունն անխուսափելի, ուրեմն դու ինքդ պետք է նպաստես իշխանափոխությանն ու բերես քո մարդուն։ Քաղաքական գործունեության ձև ա, ասում ա՝ այն գաղափարը, որը չես կարող ոչնչացնել, պիտի փորձես գլխավորել և առաջնորդել։ Փաշինյանը խոսում էր նոր ընդդիմության մասին, հիմա էլ ձևավորում ա․․․ Կարծում եմ՝ Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»։