«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան

«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
     Նախորդ տարի դիմել էի Երևանի քաղաքապետարան` հայտնելով, որ Լենինգրադյանի (Քըրք Քըրքորյան) փողոցի նորակառույցները փողոցին կապող միակ ճանապարհը` Մեծարենցը, չունի մայթ այն դեպքում, երբ որևէ այլ ճանապարհով անհնար է հասնել Քըրք Քըրքորյան։
     Քաղաքապետանը պատասխանել էր, որ 2025թ չի կարող, բայց 2026թ-ին կկազմակերպի մայթ Մեծարենց փողոցում։
     2026 թվականը մոտենում է ավարտին, բայց ահա որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում, փոխարենը այդ նույն հատվածում նախատեսվում է ևս 5 բարձրահարկ շենք կառուցել։
     Տեսնես` ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա.
     Տարբերակ Ա` Ռոբերտ Քոչարյանը,
     Տարբերակ Բ` Սամվել Կարապետյանը,
     Տարբերակ Գ` Գագիկ Ծառուկյանը,
     Տարբերակ Դ` Տիգրան Ավինյանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *