Կոտայքի մարզում բախվել են «Nissan Sentra»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկու անչափահասներ են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Ուիգմոր քլինիք», իսկ մեծահասակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *