Մասիս Մելքոնյանին իմ կալանքի նիստի ժամանակ մաղթել եմ, որ իր գործը չքննի իր նման դատավոր․ Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ես երբեք չեմ ուրախացել ոչ մեկի կալանքով, հիմա էլ ուրախ չեմ։ Մասիս Մելքոնյանին իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օր է գալու իր հերթը գա դատվելու ու մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր։ Բոլոր դեպքերում նմանատիպ դեպքերը հարված են դատական իշխանության հեղինակությանը։ Դատավորի պաշտոնը պետության իմոնոհամակարգն է։ Մենք ասում էինք, որ պարոն Մելքոնյանը բարեվարքության խնդիր ունի. խարդախության գործի հետ առերևույթ առնչություն ունի։ Մասիս Մելքոնյանին մաղթում եմ արդար դատաքննություն, ոչ այնպիսին ինչպիսին եղել է իմ և մյուս բոլոր ապօրինի հետապնդվողների դատավարությունը։ Ես նաև ուրախ եմ, որ պետության դատաիրավական համակարգը դեռևս կենսունակ է սեփակաան արատները հայտնաբերելու և ազդակ ռեակցիա տալու առումով։ Միաժամանակ վստահ եմ դատավոր Գեորգ Պողոսյանը առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ ու համակարգի պրոֆեսիոնալ կադրերից է», -գրել է փաստաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *