Փաշինյանը ժամանել է Պնոմ Պեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն:

Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան:

Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *