Աշխարհի աշխատաշուկաներում 2026 թ․ պահպանվում են զգալի անհամաչափությունները․
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն՝ ուսումնասիրված 103 երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը սպասվում է Սուդանում՝ 59.5%, և ՀԱՀ-ում՝ 33.2%։ Նրանց հաջորդում են Վրաստանը՝ 13.9%, և Հայաստանը՝ 12.8%։
Հայաստանի ցուցանիշն առանձնապես մտահոգիչ է տարածաշրջանային համեմատության տեսանկյունից։
Ադրբեջանում գործազրկությունը կանխատեսվում է 5.3%, Թուրքիայում՝ 8.2%, Ռուսաստանում՝ ընդամենը 2.2%։
Այսպիսով, Հայաստանում գործազրկության մակարդակն Ադրբեջանի համեմատ բարձր է 7.5, իսկ Ռուսաստանի համեմատ՝ 10.6 տոկոսային կետով։
Ուշագրավ է նաև համեմատությունն առավել զարգացած տնտեսությունների հետ։ ԱՄՆ-ում կանխատեսվում է 4.2%, Գերմանիայում՝ 4%, Ճապոնիայում՝ 2.5% գործազրկություն։ Միաժամանակ եվրոպական որոշ երկրներում իրավիճակը նույնպես բարդ է․ Ֆինլանդիայում ցուցանիշը հասնում է 10.2%-ի, Իսպանիայում՝ 9.8%-ի, Ֆրանսիայում՝ 8.4%-ի։
- Հայաստանի բարձր գործազրկությունը տնտեսական քաղաքականության համար կարևոր ազդակ է։ Այն կարող է մատնանշել աշխատուժի մասնագիտական հմտությունների և գործատուների պահանջարկի անհամապատասխանություն, մարզերում աշխատատեղերի սահմանափակ հնարավորություններ և զբաղվածության այս մակարդակով տնտեսական աճի դանդաղում։