Երևանում բախվել են «Ford Fusion»-ը, «Changan X5 Plus»-ը և մոպեդը․ մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են

Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել են «Ford Fusion» և «Changan X5 Plus» մակնիշների ավտոմեքենաներն ու էլեկտրական մոպեդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով օտարերկրացի մոպեդավարն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մոպեդավարի և վիրավոր ուղևորի ինքնությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *