Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձին․ դատախազության միջնորդությունը բավարարվել է

Վրաստանը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին. հայտնում են Դատախազությունից։

Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կրելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *