Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:2 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելային։
Նա երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սա Արսեն Հարությունյանի արդեն 7-րդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում՝ 4 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ։