ԼԺՀ-ում երիտասարդների խմբի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան զոհեր

ԼԺՀ Բուլգակովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել են երկու երիտասարդ տղա և մի աղջիկ, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կրեմենի մունիցիպալ շրջանի Բուլգակովկա գյուղում։ Հակառակորդի ԱԹՍ-ն նշանառության տակ է առել երիտասարդներին, որոնք գտնվել են փողոցում՝ տան մոտ։ Ստացված վնասվածքներից տեղում մահացել են երկու տասնութ տարեկան տղաներ և 28-ամյա մի աղջիկ»,- գրել է Պասեչնիկը Telegram-ալիքում։

Հանրապետության ղեկավարը հավելել է, որ վնասվածքներ են ստացել 15-ամյա տղա և աղջիկ, ինչպես նաև 21-ամյա մի տղա: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *